Իրանի շուրջ իրավիճակը «անխուսափելիորեն դառնալու է գերիշխող» Եվրոպայով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումների ընթացքում, որոնք տեղի կունենան հաջորդ շաբաթ: Այս մասին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի հարցը անխուսափելիորեն գերիշխելու է մեծ թվով բանակցությունների ժամանակ, որոնք պետքարտուղարը կանցկացնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների եւ Եվրոպայի գործընկերների հետ: Մենք, իրականում, մեծ կարեւորություն ենք տալիս Մեծ Բրիտանիայի հետ սերտ համագործակցությանը եւ հատկապես Ֆրանսիայի հետ ԳՀՀԾ (Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) վերաբերյալ տարաձայնությունները վերացնելու մեր ջանքերին, ինչպես նաեւ տարածաշրջանում Իրանի վնասակար ազդեցությունը նվազեցնելու մեր հետգա քայլերրին», - նշել է նա:
Ըստ դիվանագետի՝ եվրոպական քաղաքական գործիչների հետ բանակցություններում Իրանի թեման «բարձր առաջնահերթություն կունենա»: Պետդեպարտամենտի ղեկավարը հունվարի 21-27-ը կայցելի Լոնդոն, Փարիզ, Վարշավա եւ Դավոս: Ուղեւորության ընթացքում նա մտադիր է բացի Իրանի հարցից նաեւ Ուկրաինայի եւ ԿԺԴՀ խնդիրը քննարկել:




























