Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ երկրում ռուսական «չայնա թաուններ» չեն լինելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե գրանցվելու եւ միգրացիայի քաղաքականության հարցերով պետք է զբաղվել միմյանց տեղեկացնելով: Ե՜վ գրանցման քաղաքականությունը, ե՜ւ միգրացիոն քաղաքականությունը պետք է լինեն պարզ ու քաղաքացիներին հասկանալի լեզվով: Մենք չենք կարող արգելափակել քաղաքացիների շարժը երկրում, սակայն մենք պետք է վերահսկենք, թե ինչ է կատարվում»,-ասել է Մեդվեդեւը: Նա ընդգծել է, որ որեւէ առանձնացված էթնոսի երկրում կեցություն մասին խոսք լինել չի կարող: «Որոշակի հասարակական կառույցներ իհարկե թույլատրելի են, սակայն ռուսական ինչ-որ «չայնա-թաուններ» ստեղծել չենք պատրաստվում»,-ասել է նախագահը: