Բելառուսի կառավարությունը հրաժարական է տվել: Բելառուսի սահմանադրության 106 հոդվածի համաձայն  Բելառուսի նախարարների խորհուրդը դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել լիազորությունների դադարեցման մասին: Այդ մասին ԲԵԼՏԱ գործակալությանը հայտնել են Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից :

Լուկաշենկոն ընդունել է կառավարության հրաժարականը:

Նախարարների խորհրդի նոր կազմը ձեւավորվելու է առաջիկայում:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, դեկտեմբերի 24-ին ԿԸՀ-ն երկրի նախագահ է հռչակել Ալեքսանդր Լուկաշենկոյին: ԿԸՀ տվյալներով, նա ստացել էր ընտորղների ձայների 79.65 տոկոսը: