Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ծրագրում է հաջորդ ամիս պաշտոնական այցով մեկնել Իրան: Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների հարցերը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Սալեհիի խոսքով, Իրանի հիմնական գերակայությունը Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ կապերի ընդլայնումն է:





























