Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաղորդել է, որ սոցիալական ցանցի օգտատերերը կկարողանան ազդել նորությունների որակի վրա՝ գնահատելով դրանց աղբյուրների հուսալիությունը, հաղորդում է Kommersant.ru-ն:

«Մենք որոշեցինք, որ եթե հանրությունն ինքնուրույն որոշի, թե որ ռեսուրսներին կարելի է վստահել, դա առավել օբյեկտիվ կլինի: Ահա թե ինչպես է այն աշխատելու: Պարբերական հարցումների ընթացքում մենք կկարողանանք պարզել, թե արդյոք նրանք ծանոթ են նորությունների աղբյուրին, եւ եթե այո, ապա վստահում են այդ աղբյուրին»,-գրել է նա իր էջում:

Հարցումների արդյունքում կստեղծվի վարկանիշ, որի առաջատարների մասին տեղեկությունը կհայտնվի սոցիալական ցանցի լրահոսում: Ցուկերբերգը խոստացել է, որ նորարարությունը չի  ազդի լրահոսում տեղեկատվության ծավալի վրա։

Մի քանի օր առաջ Facebook-ի հիմնադիրը հայտարարել էր, որ մտադիր է փոխել օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը: Այսպիսով Facebook-ի թիմը մտադիր է ցանցը օգտատերերի անձնական շփումներին ավելի տրամադրող դարձնել։

Facebook-ը կնվազեցնի տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների նշանակությունը

Մարկ Ցուկերբերգը 2,9 մլրդ դոլար է կորցրել