Սանկտ Պետերբուրգի Ավտովոյի շրջանի կրկեսի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով այրվել են օձերը, կապիկները եւ այլ կենդանիներ: Այրված կենդանիները ճշգրիտ թիվը պարզվում է:

Այս մասին այսօր դեկտեմբերի 27-ինհայտնել է ԱԻՆ Պետերբուրգի գլխավոր վարչության պետ Լեոնիդ Մելյաեւը: Կրկեսի հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է «01» ծառայություն ժամը մոտավորապես 13:00-ին: Հրդեհվել է կրկեսին կից կառուցված 60 քմ տարածք զբաղեցնող աղյուսե շինությունը: Այդ շենքում կազմակերպվում էր փոքր կենդանիների ցուցադրությունը:

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցները հրդեհը գնահատել են 2-րդ աստիճանի բարդության, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: