Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի վերը նշված օրենքից Արցախի նախագահը ստորագրել է նաեւ «Արցախի Հարապետության 2011 թվականի պետական բյուջեյի մասին» օրենքը: