«Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը երկրի արտաքին քաղաքականության 2011-ի խնդիրն է լինելու»,-այս մասին հայտարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը մեր ամենացավոտ հարցն է, որի շուրջ պետք է աշխատեն մեր բոլոր դիվանագիտական կառույցները»,-ասել է նախարարը, փոխանցում է «Գռուզիա online»-ը: Նրա խոսքով՝ «հիմնական գերակայություն պետք է լինի Վարաստանի առավել մերձեցումը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ»: Գերակայություների շարքում է նաեւ ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի հետ առավելագույն համագործակցությունները:

 Ինչ վերաբերում է 2010-ի գնահատմանը, արտգործնախարարը նշել է, որ «այս տարի գերակա է եղել երկիր շահերի պաշտպանությունն ու ամրապնդումը»: