Իրաքում մահվան են դատապատել արաբական ծագմամբ Գերմանիայի մի քաղաքացուհու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Բաղդադի դատարանի ներկայացուցչին:

Կինը դատապարտվել է «Իսլամական պետությանն» անդամակցելու համար: Նրան 2017-ին Մոսուլում բռնել են Իրաքի զորքերը: Նշվում է, որ սա Իրաքում արտասահմանյան քաղաքացուն մահվան դատապարտելու առաջին դեպքն է: