Լիբանանում Հայաստանի դեսպանության  նախաձեռնությամբ  գումարվել է Լիբանան-Հայաստան բարեկամության ասոցիացիայի հիմնադիր ժողովը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Աշոտ Քոչարյանը ողջույնի խոսքում կարեւորել է Ասոցիացիայի ստեղծումը, ներկայացրել Ասոցիացիայի հիմնական նպատակները: Նա հույս է հայտնել, որ հիմնադիր անդամների ջանքերի շնորհիվ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր կլինի ծավալել արդյունավետ գործունեություն բոլոր փոխշահավետ ոլորտներում` երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու նպատակով: Այնուհետեւ քննարկվել են որոշ ընթացակարգային հարցեր, կապված Ասոցիացիայի գրանցման եւ հիմնադիր անդամների պարտավորությունների հետ: Ներկայացվել են առաջարկություններ Ասոցիացիայի խորհրդի անդամների  թեկնածուների վերաբերյալ:

Ասոցիացիայի ստեղծման նպատակն է նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը` առեւտրատնտեսական, զբոսաշրջության, կրթական, մշակութային, առողջապահական  եւ այլ ոլորտներում: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են «Բիբլոսե, «Քրեդիտե եւ «Աուդիե բանկերի ղեկավարները, Լիբանանի հայտնի գործարարները:  Նախատեսվում է, որ Ասոցիացիայի պաշտոնական  հիմնադրման մասին կհայտարարվի 2011 սկզբին` գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային հարցերն ավարտելուց հետո: