Չինաստանի Տունհուա քաղաքում միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանվել. Գինեսի ռեկորդների գրքում են հայտնվել ձյան վրա պատկերված հսկայական նկարը եւ սառույցից պատրաստված բարի սեղանը, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Xinhua News Agency-ն: Այդպես, ձյան վրա պատկերված նկարը 2.22 հազար քառակուսի մետր է: Այն ստեղծվել է Հունցզյան գետի սառած մակերեսի վրա: Հսկայական նկարի վրա ձյան փաթիլներ, խաղող եւ գինու տակառներ են պատկերված: Այն պատրաստվել է էկոլոգիապես մաքուր մթերքներից: Իսկ սառցե բարի սեղանի երկարությունը 100 մետրից ավել է:
Կազմակերպիչները վստահ են, որ սահմանված ռեկորդները կօգնեն ավելացնել զբոսաշրջիկների հոսքը եւ կգրավեն օտարերկրյա հյուրերի ուշադրությունը:






























