Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության եւ Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցից, «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 30-ամյա Գրիգորի Ա.-ին եւ ուղեւորներ՝ 27-ամյա Ռաֆիկ Բ.-ին եւ 34-ամյա Հայկ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռաֆիկ Բ.-ն եւ Հայկ Մ.-ն խոստովանել են, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, մուտքի դռան կախովի փականը բացելով՝ Մաշտոցի փողոցի տներից մեկից գողացել են էլեկտրական սղոց եւ ջրատար խողովակի փական՝ տանտիրոջը պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Ռաֆիկ Բ.-ն եւ Հայկ Մ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:





























