Ուկրաինան Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիր է ստորագրել, որի շրջանակում մտադիր է Հայաստանին տրամադրել 0,3 մլն տոննա ցորեն: Այս մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է «Խլեբ ինվեստբուդ» ընկերության տնօրեն Ռոբերտ Բրոդվին:
Ընդհանուր առմամբ, Բրոդվիի խոսքով, ստորագրված եւ իրագործման ենթակա միջպետական համաձայնագրերով մատակարարվելի ցորենի ծավալները կազմում են 1 տոննա:
Կմատակարարվի պարենային ցորեն եւ եգիպտացորեն: Մասնավորապես նախատեսվում է ցորենի վաճառք Ռուսաստան եւ Վրաստան, սակայն մատակարարումների ծավալները Բրոդվին չի հստակեցրել:




























