Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ 25-ամյա Գեւորգ Կ.-ի վարած «Մերսեդես-420» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ճանապարհի 71-րդ կմ-ին շրջվել է եւ այրվել, որի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: