ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերի մեքենայություններ» հոդվածով, հայտնել է ՌԴ հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հետաքննության վարկածով, Եղիազարյանը խարդախությամբ կարողացել էր գործարար Վիտալի Սմագինից խլել «Եվրոպարկ»-ի 20 տոկոսը՝ 15 մլրդ դոլար արժողությամբ: Բացի այդ, քննիչները կարծում են, որ Եղիազարյանը չի վերադարձրել Պետական ունեցվածքի կոմիտեի պետի տեղակալ Միխայիլ Անանեւի պարտքը՝ կես մլրդ ռուբլու չափով:

Նոյեմբերի 26-ին «Եվրոպարկի» շենքի վրա կալանք է դրվել:

Եղիազարյանի դեմ գործ է հարուցվել 2010-ի հոկտեմբերին, երբ Պետդուման զրկեց նրան պատգամավորական անձեռնմխելիությունից:

Եղիազարյանը հուլիսին ընտանյոք հանդերձ ապրում է Լոս Անջելեսում, դրա համար էլ քրգործ հարուցելուց հետո րոշվել է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել: