Եվրոպայի խորհուրդը հետաքննություն է սկսել Բոսնիայի խորհրդարանի անդամ եւ ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միլիցա Մարկովիչի նկատմամբ եւ Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ:

Բոսնիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Մարկովիչի գործը կապված է կոռուպցիայի կասկածների հետ: Նշվում է, որ Մարկովիչը կասկածվում է Ադրբեջանի օգտին կողմնակալ տեղեկատվություն ներկայացնելու մեջ, հաղորդում է Balkan Insight-ը

Բոսնիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ ԵԽԽՎ հետաքննությունների հարցով անկախ  մարմնի զեկույցը կներկայացվի 2018 թվականի կեսերին: Արտգործնախարարությունը նշել է, որ իրենք ցանկանում են հասարակությանը տեղեկացնել գործի մասին, քանի որ Մարկովիչը ինքն է հայտարարել, որ իր գործունեությունը Եվրոպայի խորհրդի հետաքննության առարկա չէ:

Հիշեցնենք, որ Մարկովիչը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանային շրջանների բնակչությանը կանխամտածված զրկում են ջրից» զեկույցի հեղինակն է: