Ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը Facebook-ին կոչ է արել կաբելային հեռուստատեսության մոդելի պես վճարել արժանահավատ լրատվամիջոցներին սոցիալական ցանցի նորությունների հոսքում ապատեղեկատվության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:
«Facebook եւ Google-ը ալգորիթմների միջոցով հայտնի են դարձրել կեղծ նորությունների աղբյուրներին», –ասել է The Wall Street Journal-ի, The Times եւ New York Post-ի սեփականատերը:
Մերդոկն ավելի վաղ ասել էր, որ մտադիր է «ուշադիր հետեւել» Facebook-ի նորությունների հոսքի փոփոխություններին:




























