Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երեւանում անցկացվեց էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ: Այն արդեն ավարտվել է եւ դեկտեմբերի 27-ին ամփոփվել են վերջնական արդյունքները:
NEWS.am - Ինովացիայի թղթակցի հետ զրույցում Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի ղեկավար, համահայկական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Գարեգին Չուքասզյանը նշեց, որ գիտության ոլորտում հայկական էլեկտրոնային բովանդակությունը վատ վիճակում է, մշակույթն ավելի լավ է ներկայացված: Տնտեսության ճահճային վիճակն ազդել է նաեւ էլեկտրոնային միջավայրի վրա: Չուգասզյանի կարծիքով, էլեկտրոնային բովանդակությունն արտացոլում է երկրի իրական վիճակը:
«Ինչպիսին երկիրն է եւ հասարակությունը, այնպիսին էլ ինտերնետի բովանդակությունն է», - նշեց նա:
Մրցույթի արդյունքներն ու հաղթողները կհրապարակվեն դեկտեմբերի 30-ին մայրաքաղաքի Մոսկվայի տանը կայանալիք պարգեւատրման արարողության ժամանակ: Մրցույթն անցկացվում էր 5-րդ անգամ:





























