Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբին, որի՝ 2018 թվականի նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման օգտին ավելի քան 1.6 միլիոն ստորագրություն է հավաքվել:

Ցուցակում ընդհանուր առմամբ 413 վստահված անձ է ներկայացված: Միխայիլ Գալուստյանը եւ Եվգենի Պետրոսյանը եւս համալրել են այդ ցուցակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

154 նոր վստահված անձանց զգալի մասը հայտնի մշակութային գործիչներն են: Ցուցակում ընդգրկված են դիրիժորններ Յուրի Բաշմետը, Վալերի Գերգիեւը, Յուրի եւ Բորիս Թեմիրկանովները, ռեժիսորներ Ֆյոդոր Բոնդարչուկը, Նիկիտա Միխալկովը, Անդրեյ Կոնչալովսկին, Սերգեյ Միրոշնիչենկոն եւ այլոք: