Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է Շվեյցարիայի Դավոս քաղաքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելիին զգուշացնել, որ իրենք ունեն ընդամենը մի քանի  շաբաթ` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ԳՀՀԾ) դրույթների էական փոփոխությունների համար: Իսրայելի կառավարության ղեկավարն այս մասին ասել է մինչ Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին մեկնելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես թռչում եմ Դավոս, որտեղ այլ ղեկավարներից բացի, կհանդիպեմ նաեւ Մակրոնի եւ Մերկելի հետ,- ասել է Նեթանհայուն,- ես կասեմ նրանց, որ առաջիկա շաբաթներին նրանք դեռ հնարավորություն ունեն էական, այլ ոչ կոսմետիկ փոփոխություններ մտցնել Իրանի հետ վտանգավոր միջուկային գործարքում»:

Վարչապետը հավելել է, որ «ցանկացած դեպքում՝ համաձայնագրով կամ առանց համաձայնգրի, Իսրայելի քաղաքականությունը կայանում է նրանում, որպեսզի կանխի Իրանի ահաբեկչական ռեժիմի մոտ միջուկային զենքի առկայութունը, որը կվտանգի Իսրայելը, Մերձավոր Արեւելքը եւ ողջ աշխարհը»: Իսրայելի վարչապետի հայտարարությունը երեքշաբթի տարածել է  նրա մամուլի ծառայությունը: