2017 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը iPhone X-ն է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Canalys վերլուծական ընկերությունը:

Ընկերության զեկույցում ասվում է, որ Apple-ը վաճառել է 29 միլիոն սարք, որոնցից յոթը`Չինաստանին:

 «Նոյեմբերի սկզբին Apple-ը բախվել էր մատակարարումների խնդիրների հետ, բայց նույն ամսին կտրուկ ավելացրել էր արտադրությունը», — ասել է փորձագետ Բեն Սթենթոնը:

Նա նշում է, որ դրա շնորհիվ ընկերությունը ոչ միայն բավարարել է, այլ նաեւ գերազանցել է նոր մոդելի պահանջարկը: