Դեկտեմբերի 27-ին ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի հոդախախտով եւ կոնքի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 26-ամյա Գարիկ Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքներն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ոստիկանները պարզել են, որ գիշերը, ժամը 03.00-ի սահմաններում, Գարիկ Ա.-ն Լեռնաձոր-Փուխրուտ ճանապարհի 2-րդ կմ-ին կորցրել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի կառավարումն ու շրջվել ձորը, ինչի հետեւանքով էլ ստացել է նշված վնասվածքները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն: