Հնդկաստանի բնակիչը հայր է դարձել 94 տարեկանում` համարվելով աշխարհի ամենածեր հայրիկը, գրում է Times of India թերթը:
Ռամաջիթ Ռագավի տարիքը հաստատվել է փաստաթղթերով: Թերթի տվյալներով` նրա կինը` Շակունտելան, 55 տարեկան է:
Ավելի վաղ սահմանված ռեկորդը պատկանել է 90-ամյա Հանի Ջոգին, որին կինը 2007-ին նվիրել էր 22-րդ երեխան:





























