Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն նամակ է հղել Սենատի եւ Համագումարի իր գործընկերներին՝ կոչ անելով նրանց դիմադրել Ադրբեջանի կողմից տարվող լոբբինգին:
Պորտանտինոն մտահոգված է Լոս Անջելեսի Սակրամենտոյում Ադրբեջանի կառավարության ներկայությամբ: Վերջերս Կալիֆորնիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան քաղաքական եւ ակադեմիական առաջնորդների հետ աշխատանք է սկսել հասարակության հետ կապերի եւ լոբբիստական գործունեության վերաբերյալ:
Անցյալ տարի Ադրբեջանը դեմ էր հանդես եկել Կալիֆորնիայի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ համագործակցության մասին Սենատի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Պանտանտինոյի նախաձեռնությանը: Սենատոր Պորտանտինոն ակտիվորեն պաշտպանում էր Կալիֆորնիայի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
«Որպես եկրում խոշորագույն հայ համայնքի հպարտ ներկայացուցիչ՝ ես չափազանց մտահոգված եմ Սակրամենտոյում ադրբեջանական լոբբիստական գործընթացի ակտիվացման կապակցությամբ: Որպես օրենսդիր մարմին՝ մենք պետք է համախմբվենք եւ պայքարենք մարդու իրավունքների հանդեպ ոտնձգությունների եւ խաղաղ ու ինքնիշխան պետության հանդեպ չհրահրված ագրեսիայի դեմ»,- մեկնաբանել է սենատորը:
Կալիֆորնիայի սենատորը երկար ժամանակ պայքարել է հայ համայնքի քաղաքացիական իրավունքների համար: «Օրենսդիր իշխանությունը պետք է խստորեն դատապարտի քաղաքացիական իրավունքների խախտումներն ու օտար երկրների իշխանությունների հարձակումներն անմեղ մարդկանց վրա եւ հետևաբար հրաժարվի համագործակցել նման երկրների հետ, քանի դեռ հաշտեցման փորձ չի արվել: Կալիֆորնիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիային միանալը փաստացիորեն արդարացնում է Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ակտերը Արցախի հայ ժողովրդի դեմ», - եզրափակել է սենատորը:

Մոսկվան կոշտ է արձագանքել ՔՊ–ական մարզպետի սկանդալային հայտարարությանը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի շուտով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Եղվարդում հողին հանձնեցին ավտովթարից զոհված ամուսիններին ու նրանց 6–ամյա որդուն I ԼՈՒՐԵՐ I 16:30

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում
Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանը Հայաստանի արձագանքը ԵԱՏՄ պայմանագրի կասեցման զեկույցին ագրեսիվ է անվանել. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

ԱՄՆ-ն արաբական երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների մասին. WSJ

Վենսը փորձում է վերսկսել Իրանի հետ բանակցությունները ԱՄՆ-ի նոր հարվածների սպառնալիքների ֆոնին. WSJ
Կարդացեք նաև

Նորվեգիայի զբոսաշրջային ընկերությունը երկրի հասցեին Թրամփի վիրավորանքն օգտագործել է տեղական զուգարանները գովազդելու համար

Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios

Իսպանիայի վարչապետի կինը բողոք է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության դեմ՝ նախընտրական դիփֆեյքի պատճառով

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայում պատերազմը, Հորմուզի նեղուցում իրավիճակն ու Եմենի ճգնաժամը

«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանը

Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն. Պեսկով














