Facebook-ը կլանել է ամերիկյան Confirm.io ընկերությունը, որը գործընկերներին API էր տրամադրում օգտատերերի ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, օրինակ՝ անձնագրի կամ վարորդական իրավունքի արագ ստուգման համար: TechCrunch-ը հայտնում է, որ Բոսթոնում սթարթափը կփակվի, իսկ աշխատակիցները եւ տեխնոլոգիաները կփոխանցվեն Facebook-ին:
Confirm.io-ն, որը գործարկվել էր 3 տարի առաջ, ավելի վաղ 2 մլն դոլարի վենչուրային կապիտալ էր ներգրավել Cava Capital-ից եւ այլ ներդրողներից: Օգտատերերի անձի հաստատման համար սթարթափը գործարկել էր նրանց սմարթֆոններից հավաքած վկայականների, կենսաչափական տվյալները եւ դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան:
Facebook-ի տեսության մեջ Confirm.io-ի մշակումները կարող են գործարկվել օգտատիրոջ նույնականացման համար այն դեպքերում, երբ նա կորցրել է գաղտնագիրը կամ նրա հաշիվը կոտրել են: Ներկայումս հաշվին հասանելությունը վերականգնելու համար ընկերությունը խնդրում է ուղարկել սքանավորած անձնագիրը կամ մարդու անձը հաստատող այլ փաստաթուղթ:




























