2011-ից ստացիոնար բժշկական սպասարկումը երեխաների համար բացառապես անվճար կլինի:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արա Բաբլոյանը:

Դիտարկմանը, որ ըստ օրենքի մինչեւ 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը անվճար է, սակայն փաստացի այդ չափորոշիչը չի գործում, Բաբլոյանն ընդգծել է, թե ժամանակին սխալ հաշվարկներ են արվել, եւ հիվանդանոցները բավարար պետական ֆինանսավորում չեն ստացել, որ երեխաներին անվճար բուժեն. «Այժմ կան համապատասխան հաշվարկներ, առաջին. գրեթե կրկնապատկվել է մանկական ստացիոնար բուժսպասարկման բյուջեն, բացի այդ հաշվարկվել են տարբեր տարիքային խմբերի բուժման անհրաժեշտ չափորոշիչները: Մինչեւ 1 տարեկան երեխաների բուժման համար ավելի շատ գումար է հատկացվելու»,- պարզաբանել է պատգամավորը:

Բաբլոյանը նշել է, որ մանկական բուժսպասարկման ֆինանսավորումն աճելու է բժիկների աշխատավարձերի աճին զուգահեռ: «Եթե բժիշկները գրոշներ ստանան, նրանք ստիպված կլինեն կաշառքներ վերցնել»,- ասել է Բաբլոյանը: