Facebook ընկերությունը հայտարարել է, որ «ֆեյք նորությունները» տարբերակող իր համակարգերը կատարելագործել է, արգելափակվել են ավելի քան 30 հազար հաշիվներ, նշված է ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեին ներկայացրած ընկերության գրավոր ցուցմունքներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կատարելագործել ենք (ֆեյք նորությունների) հայտնաբերման մեր համակարգերը, ինչը մեզ թույլ է տվել ավելի քան 30 հազար հաշիվներ արգելափակել՝ ֆրանսիական ընտրությունների հետ կապված: Սակայն այս հաշիվները հիմնականում օգտագործվել են ֆինանսապես մոտիվացնող սփամի համար, այլ ոչ թե որոշակի երկրից քարոզչական արշավ կազմակերպելու»,- նշված է հունվարի 8-ով թվագրված Facebook-ի ցուցմունքում, որը հինգշաբթի հրապարակել է Սենատի կոմիտեն:
Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, ֆրանսիական եւ ամերիկյան ընտրությունների նախաշեմին արտասահմանյան միջամտության մասին տեղեկություններից հետո իրենք «գերմանացի պաշտոնյաների հետ սերտ համագործակցել են ապատեղեկատվության դեմ պայքարի մի շարք նախաձեռնություններում եւ Facebook-ն ավելի անվտանգ միջավայր են դարձրել իրական քաղաքացիական մասի համար»:
Facebook-ը պատմել է միլիոնավոր կեղծ էջերի արգելափակման մասին




























