Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հարցազրույցը NEWS.am լրատվական գործակալությանը:

Ինչպե՞ս կգնահատեիք 2010 թվականը, ո՞ր իրադարձություններն ավելի հիշարժան կհամարեիք: Ձեր կարծիքով, 2010-ն ինչ դեր ունեցավ հայ-ֆրանսիական հարաբերություններում:

2010-ին համաշխարհային տնտեսության  աճը շարունակվեց, որն անշուշտ մեծ դաս էր ընթացիկ տարվա համար, անգամ եթե անելիքները շատ են: Ինչ վերաբերում է ֆրանս-հայկական հարաբերություններին, ապա վերջիններս  մեծ լիցք ստացան գրեթե բոլոր ոլորտներում: 2010-ի մարտին Նախագահ Սարգսյանի Փարզ կատարած այցը մեր քաղաքական երկխոսության  նշանակալի պահ էր: Այդ այցելությունը նախորդվել էր ՀՀ պաշտպանության նախարարի  Ֆրանսիա կատարած այցով: Տնտեսական առումով «Օրանժ-Արմենիա»-ն մեծ վերելք գրանցեց եւ հուսով եմ այն կամրապնդվի: Հեկտեմբերին Երեւանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության ֆրանս-հայկական ֆորումն  էլ իր հերթին նոր լիցք հաղորդեց երկու երկրների քաղաքների, համայնքների եւ շրջանների միջեւ առկա արդեն  իսկ ընդգծված շփումներին:

Ի՞նչ սպասումներ եւ հույսեր ունեք 2011-ի համար: Ինչ նոր ծրագրեր, գործողություններ եք նախատեսում իրականացնել Նոր տարում:

Ցանկանում եմ, որ վերականգնվեն  համաշխարհային տնտեսության հավասարակշռությունները եւ որ այն վերագտնի հավասար առաջընթացի ուղին: Ֆրանսիան  իր ողջ ուժով կօժանդակի դրան մասնավորապես  նոյեմբերի 12-ից ստանձնած Մեծ քսանյակի իր ստանձնած  նախագահության միջոցով: Առաքելության գլխավոր  նապատակները կլինեն՝  միջազգային  դրամավարկային բարեփոխումները, հումքի առեւտրի կայունացումը եւ միջազգային կառույցների կառավարման բարելավումը:  Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների առնչությամբ, Ֆրանկոֆոնիայի օրերը, Երաժշտության տոնը, նաեւ 2011-ի հոկեմբերին  կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի երեւանյան համաժողովը  կլինեն այդ հարաբերությունների հիշարժան  պահեր:

Ամանորյա արձակուրդներն ինչպե՞ս եք անցկացնելու: մեկնելու եք ուղեւորությա՞ն, թե՞ մնալու եք Հայաստանում:

Տոներն անցկացնելու եմ Ֆրանսիայում, ընտանիքիս հետ, իմ ծննդավայր Բյուգեում, Ալպերի հարեւանությամբ: Հուսով եմ ձյուն կլինի եւ նույնքան գեղեցիկ արեւ, քան  այն արեւը, որ ինձ պարգեւեց Հայաստանը հոկտեմբերից ի վեր  Հայաստանում գտնվելուս  ողջ ընթացքում: Երեւանում կլինեմ հայկական Սուրբ Ծննդյան տոնին:

Ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:.

Մաղթում եմ Հայաստանին առաջընթաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված լուծում գտնելու գործընթացում, որ Հայաստանում   տնտեսական ուժեղ առաջընթաց գրանցվի, որ վճռականորեն  հետամուտ լինի իր արդիականացման եւ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացին: Հայաստանը հաղթաթղթերի պակաս չի զգում  եւ անչափ շատ տաղանդներ ունի: Ես տպավորված եմ իր եւ իր ապագայի՝ երիտասարդների նկատմամբ Հայաստանի ունեցած հավատով: Երիտասարդները Հայաստանի ապագան են: