Դոնալդ Թրամփի այցը Դավոս ԱՄՆ պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ գործող նախագահը մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին: Ինչպես Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ նախագահի ելույթից մեկ օր առաջ, Օվալաձեւ աշխատասենյակի տերը ցանակում է 3 հիմնական գաղափար հնչեցնել՝ ԱՄՆ-ն հավատարիմ է գլոբալ աճին եւ բագավաճմանը, աջակցում է ազատ առեւտրին եւ կոչ է անում բարեփոխել միջազգային տնտեսական համակարգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ԱՄՆ տնտեսությունը վերելք է ապրում

Իր ելույթի սկզբում Թրամփը ուշադրություն է դարձրել հաջողությունների վրա, որոնց 2017 թվականին ամերիկյան տնտեսությունը հասել է «ստագնացիայի երկար տարիներից հետո»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների շրջանում գործազրկությունը հասել է ռեկորդային նվազագույնի, Թրամփի ընտրվելու պահից եկրում 2,4 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ փոքր բիզնեսի լավատեսական համաթիվը հասել է ամբողջ պատմության մեջ ռեկորդային բարձր ցուցանիշի:

Ամերիկան, ինչպես երբեք, բիզնեսի համար բաց է

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հարկերի նվազեցումը բերել է ամերիկյան տնային տնեսությունների միջին եկամուտների 4 հազար դոլարով ավելացման, եւ հիշատակել է Apple կորպորացիայի որոշման մասին՝ կապված հարկային քաղքականության հետ առաջիկա 5 տարիներին ԱՄՆ տնտեսության մեջ 350 մլրդ դոլար ներդնելու մասին:

Բիզնեսի վերակարգավորումը շարունակվում է

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ յուրաքանչյուր նոր օրենքին բաժին են ընկել 22 հին չեղարկված կարգավոումներ եւ դրույթներ:

America First-ը չի նշանակում America Alone

ԱՄՆ նախագահը նշել է, որ մշտապես կառաջնորդվի «Ամերիկան ամեն ինչից առաջ» սկզբունքով, սակայն մյուս երկրների առաջնորդներից սպասում է, որ նրանք եւս իրենց երկրների շահերն առաջին տեղում են դնում:

Ազատ առեւտուրը պետք է ազնիվ լինի

ԱՄՆ ներքին բարեփոխումներից բացի, Թրամփի խոսքով, աշխատում են առեւտրի համաշխարհային բարեփոխման վրա, որպեսզի բարգավաճում բերեն «նրանց համար, ովքեր ըստ կանոնների են խաղում»:

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն դեմ է Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության երկրների հետ ազատ առեւտրի մասին առաձին պայմանգրեր կնքելուն, չնայած 2017-ին ԱԽԳ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն:

Առանց անվտանգության բարգավաճում չի լինում

ԱՄՆ նախագահը նաեւ բարձրացրել է միջազգային անվտանգության ֆինանսավորման թեման՝ հիշատակելով Սիրիայում եւ Իրաքում արմատական ահաբեկչության դեմ պայքարում հաջողությունները, ինչպես նաեւ միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափմանը:

Ոչ մի գրին քարտ

ԱՄՆ նախագահ Թրամփը չի կարողացել շրջանցել նաեւ ԱՄՆ-ում ներգաղթի վերաբերյալ իր տեսակետները:

«Մեր նեգաղթային համակարգն անցյալում է խցանվել»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ցանկանում է ԱՄՆ ներկայիս ներգաղթային համակարգը փոխարինել պոտենցիալ ներգաղթյալի արժանիքների վրա հիմնված համակարգով:

Նոր ապագան պետք է միասին կառուցել

ԱՄՆ պետության ղեկավարն իր ելույթն ավարտել է առաջարկով՝ հասցեագրված Դավոսում ներկա երկրների բոլոր առաջնորդներին եւ բիզնես հսկաներին:

«Մենք բոլորս ավելի ուժեղ ենք, երբ ավելի ազատ ենք, ինքնիշխան ազգերը միասին են աշխատում հանուն ընդհանուր նպատակների եւ ընդհանուր երազանքի»,- ասել է Թրամփը: