Փարիզում Հանրահայտ Պտի պալե պալատը ջրհեղեղի պատճառով սկսել է տարհանել արվեստի գործերը: Այս մասին France Info-ի եթերում ասել է թանգարանի տնօրեն Քրիստոֆ Լերիբոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ հանգստյան օրերից առաջ, երբ գետում ջրի մակարդակը կհասնի իր գագաթնակետին, մոտ 5 հազար ցուցանմուշներ անվտանգ վայր կտեղափոխվեն: Լերիբոն ընդգծել է, որ տարհանման որոշումը որպես կանխարգելիչ միջոց է ձեռնարկվել:
«Մենք գիտենք ինչ եւ ինչպես անել, որպեսզի խուսափենք որեւէ հետեւանքներից», - ասել է նա:
Ըստ օդերեւութաբանների՝ ջրի մակարդակի գագաթնակետը սպասվում է հանգստյան օրերին:
Անհրաժեշտության դեպքում աշխատակիցների տարհանման ծրագիրը կգործարկվի:











