Դեկտեմբերի 29-ին լրանում է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն եւ ծաղկեպսակ դրել հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր արտիստի շիրմին, որտեղ տեղադրվել է Մհեր Մկրտչյանի բրոնզե կիսանդրին: