Աֆրինի ներխուժմանը մասնակցած եւ վիրավորված տանկիստ Ալփեր Աքփունարը լրագրողների հետ զրույցում ակամայից խոստովանել է  Աֆրինում թուրքական բանակի դժվար առաջխացաղումը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ վիրավորված թուրք տանկիստը հիվանդանոցային բուժումից հետո տուն է տեղափոխվել, որտեղ նրան են այցելել լրագրողներ եւ հարցազրույց արել։

Թուրք տանկիստը պատմել է, որ գործողությունը սկսելուց առաջ 3 օր շարունակ հրետակոծել են թիրախը, նոր փորձել առաջ շարժվել։ «Սակայն այդքան հրետակոծությունից հետո էլ հազիվ կարողացանք 200 մետր առաջ գնալ ու խփվեցինք։ Դրանից հետո ընկերներս ինձ տեղափոխեցին հոսպիտալ»,–ասել է Ալփեր Աքփունարը։

Սակայն տանկիստը պնդել է, որ իր ռազմական ոգին բարձր է եւ ապաքինվելուց հետո կրկին միանալու է մարտի դաշտում գտնվող իր ընկերներին։