«Շերեմետեւո» օդանավակայանում ուղեւորները, որոնք դժգոհ են եղել վատ եղանակի պատճառով չվերթների հետաձգումից, ծեծել են «Աերոֆլոտի» մի քանի աշխատակիցների:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», «Շերեմետեւոյում» ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ ոստիկանների եւ զայրացած ամբոխի միջեւ:
«Ծեծկռտուքը սկսվել է «Շերեմետեւո-2» օդանավակայանում D տերմինալում»,- ասել է միջադեպի ականատեսը: Ընդ որում, տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Միեւնույն ժամանակ ականատեսները հայտնել են, որ ուղեւորներին հավաքել են մեկ այս, մեկ այն մուտքի մոտ, բայց ամեն անգամ օդանավի թռիչքը չեղյալ է հայտարարվել, եւ ուղեւորներն, ի վերջո, կատաղել են:





























