Գյուղատնտեսության նոր նախարարի անունը հայտնի կդառնա առաջիկայում։ Այս մասին դեկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների տարեվերջյան նիստի ժամանակ հայտարարեց հայտարարեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ՕԵԿ–ական նախագահ Խաչիկ Հարությունյանը: Նա նշեց, որ նախկին նախարարի՝ Գերասիմ Ալավերդյանի հարցը՝ հետագա գործունեության մասին, կուսակցությունը դեռ չի քննարկել։ Հարությունյանը սակայն կարծում է, որ Գերասիմ Ալավերդյանը գոնե առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կզբաղվի կուսակցական աշխատանքով, որովհետեւ նա ունի կուսակցական որոշակի պատասխանատվություն եւ կներգրավվի այդ աշխատանքներում։