Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը GALVmed հասարակական կազմակերպությանը նվիրաբերել է 40 մլն դոլարից ավելի, որը զբաղվում է գենետիկ հետազոտություններով եւ տնային անասունների համար պատվաստանյութի ստեղծմամբ, հայտնում է Business Insider պորտալը:
Միլիարդատերն այցելել է Էդինբուրգի համալսարան, որի մասնագետներն են նախագծի վրա աշխատելու: Նշվում է, որ փողը կծախսվի «կատարյալ կով» ստեղծելու համար, որի մեջ համակցվում են եվրոպական եւ աֆրիկական առանձնյակների հատկանիշները՝ բարձր արտադրողականություն եւ շոգի պայմաններում դիմացկունություն:
«Այստեղ ծախսված յուրաքանչյուր դոլարի արդյունավետությունը շատ բարձր է: Մենք կարող ենք կով ստանալ, որը նույն կենսունակության դեպքում 4 անգամ ավելի շատ կաթ կարտադրի»,- ասել է Գեյթսը:
Appolinaire Djikeng, director of @ctlgh_info based at Roslin, talks about how the work of the Centre is helping improve livestock health and production in Africa.
Bill Gates pumps millions into quest for a supercow https://t.co/UgMjfXYhKcpic.twitter.com/al2mOGBCHs
— NiceRendezVous




























