Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 16:30-ի սահմաններում Հերացի փողոցի վրա (դիահերձարանի դիմաց) միմյանց են բախվել 3 ավտոմեքենա:
Բախման հետեւանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 7052 համարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդին տեղափոխեցին թիվ 2 հիվանդանոց: Նա ՀՀ ՊՆ թիվ 24923 զորամասում պայմանագրային զինծառայող26-ամյա Վահե Համլետի Դալլաքյանն է: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ նույն մեքենայի ուղեւորը՝ 35-ամյա Արա նորայրի Սաֆարյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասված մյուս երկու ավտոմեքենաները նույնպես տաքսի ծառայության մեքենաներ են: Նրանցից «ՎԱԶ-3110» մակնիշի Տ 2800 համարանիշի մեքենան («Զեյթուն» տաքսի ծառայություն) վարել է 27-ամյա Գուրգեն Գագիկի Մաղաքյանը, իսկ «Նիսսան» մակնիշի Լ 0646 համարանիշի մեքենան («Կայզեր» տաքսի ծառայություն) վարել է 39-ամյա Մխիթար Ռազմիկի Մկոյանը:
Այս պահին նշված հատվածում խցանում է առաջացել, իսկ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում են վերացնել խցանումը՝ հեռացնելով հետաքրքրաշարժ քաղաքացիներին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, ով այս պահին տեղազննման աշխատանքներ է կատարում:
Դեպքի վայր բերվեց 3 քարշակ մեքենա, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնի քննիչը հանձնարարեց, որպեսզի երկու վարորդներին տեղափոխեն հիվանդանոց, պարզելու համար, թե արդյո՞ք նրանք մեքենան վարելիս եղել են սթափ վիճակում:
Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Թե ով է վթարի մեղավորը, կպարզվի ՃՏՀ քննության բաժնում, որտեղ սկսվել են նյութեր նախապատրաստվել:











Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























