Համացանցում է հայտնվել Samsung Galaxy S9 եւ S9+ սմարթֆոնների դիմացի հատվածի լուսանկարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Դրանք հրապարակել է Venture Beat պորտալը։
These are the Samsung Galaxy S9 and S9+ https://t.co/DCzOvO7OVQ by #testa_dox via @c0nvey pic.twitter.com/67PU9LQzyy
— MadBunnyPR (@Moraloff) 27 января 2018 г.
Պարբերականը նշել է, որ նոր սմարթֆոնների դիզայնը քիչ է տարբերվում նախորդ մոդելից: Venture Beat-ի տվյալներով՝ Galaxy S9-ը կունենա 5.8 դյույմ էկրան, օպերատիվ 4 ԳԲ հիշողություն եւ 64 ԳԲ ներքին հիշողություն: S9+ սմարթֆոնը հագեցած կլինի համապատասխանաբար 6.2 դյույմ էկրանով, կունենա 6 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներքին հիշողություն: 12 մեգապիքսել հզորությամբ հիմնական ֆոտոխցիկը կունենա փոխվող բացվածք (f/2,4-f/1,5) եւ արագության ժամանակ լուսանկարելու հնարավորություն (մեկ վայրկյանում 480 կադր):
Բացի այդ, Galaxy S9 եւ S9+ սմարթֆոններում բարելավված կլինի դեմքի ճանաչման եւ տեսախցիկի տակ (ոչ թե նրա կողքին) տեղակայված մատնահետքի համակարգը։
Նոր սմարթֆոնի պաշտոնական թողարկումը նախատեսված է փետրվարի 25-ին:




























