Մեր տիեզերքի տարիքը ներկայումս գնահատվում է 13.7 մլրդ տարի: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը։ Նրա մեկնաբանմամբ՝ տիեզերքի տարիքը գնահատում են աստղերի եւ աստղակույտերի տարիքը հաշվարկելով եւ դրանց մեջ տեղի ունեցող գործընթացներով:

«Մինչ վերջերս տիեզերքի համար տարբեր գնահատականներ էին տալիս, իսկ վերջերս շատ նուրբ քիմիական անալիզի շնորհիվ պարզ դարձավ, որ տիեզերքը 13,7 մլրդ տարեկան է»,- ասաց Ա. Միքայելյանը: Նրա խոսքով` տիեզերքի տարիքը Վիկտոր Համբարձումյանը հաշվարկել է դեռեւս 1930-ական թվականներին` 13 մլրդ տարեկան, որը 20-րդ դարում ամենամոտ ճիշտ գնահատականն է այժմյան ճշգրտումները հաշվի առած:

«Տիեզերքի տարիքը, կարելի է ասել, որ Համբարձումյանն է հաշվել»,-ասաց Ա. Միքայելյանը: