Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես է եկավ տարեվերջյան ամփոփիչ ելույթով։ «Մեր երկրում գնաճային միջավայրը պայմանավորող հիմնական գործոններ հանդիսացան միջազգային շուկաներում գների աճը, դրամի արժեզրկման միտումները եւ նախորդ տարում իրականացրած՝ տնտեսության աճին նպաստող, ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները»,- ասաց Ա. Ջավադյանը։

Ըստ նրա, տարվա առաջին կիսամյակում ԿԲ-ին հաջողվել է գնաճն իջեցնել 3,6 տոկոսային կետով։ Սակայն տարվա երկրորդ կեսին գնաճը կրկին ավելացավ՝ գերազանցապես պայմանավորված պարենային ապրանքների միջազգային գների շեշտակի աճով եւ գյուղատնտեսական արտադրանքի շուրջ 17 տոկոս նվազմամբ։

Մասնավորապես՝ սպասվող 9,5 տոկոս գնաճի 6-7 տոկոսը պայմանավորված են Կենտրոնական բանկից անկախ առաջարկի շոկերով։