Իրանը չի շտապի միջուկային զենք ստեղծել, որպեսզի խուսափի նոր պատժամիջոցներից: Այսպիսի կարծիք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պատասխանելով CNN հեռուստաալիքի հաղորդավար Ֆարիդ Զաքարիի հարցերին:
«Իրանը չի շտապի միջուկային զենք ստեղծել նոր պատժամիջոցների վախի ներքո»,-ասել է Նեթանյահուն: «Եթե նրանք սկսեն թափ հաղորդել միջուկային ռումբի ստեղծմանը, ապա մյուս երկրները կկանգնենցնեն նրանց: Ամեն դեպքում մենք այդպես կվարվենք»,-զգուշացրել է վարչապետը։
Նա քննադատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը․ «Համաձայնագրին համապատասխան նրանք կարող են հարյուրավոր միջուկային ռումբեր ստեղծել, կարող են իրադարձությունների ընթացքը արագացնել եւ առանց խոչընդոտի կառուցել մի ամբողջ միջուկային պոտենցիալ, չնայած միջազգային համաձայնագրին։ Այնուամենայնիվ, այդ համաձայնագիրը դա Իրանին թույլ կտա։ Ահա թե ինչու է այն դե ֆակտո»,-պարցավանել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ գիտակցելով իրանական ռեժիմի բնույթը՝ հեշտ է հասկանալ, թե նա ինչ կանի գաղտնի միջուկային ծրագրի բաղադրիչների զարգացման համատեքստում։




























