ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Իրանին կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Հեզեր Նաուեթը իր թվիթերյան էջում նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը ողջունում է առողջության վատթարացման պատճառով Բաքեր Նամազիի ազատ արձակումը, «սակայն մենք ուշադրություն ենք դարձրել այն հանգամանքին, որ դա արվել է միայն որոշ ժամանակով»։
Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ն «կոչ է անում անհապաղ եւ վերջնականապես ազատ արձակել Նամազիի ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ որդուն՝ Սիամակին, մյուս ամերիկացիներին, որոնք անօրինական են պահվում կալանքի տակ»։




























