ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով եւ հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության նախաձեռնությունը, դեկտեմբերի 28-ին ստորագրել է որոշում 2010թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանը հրավիրվում է ԼՂՀ կառավարության սահմանած հետեւյալ օրակարգով` «ԼՂՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին եւ «Գնումների մասին» օրենքի նախագծի մասին: