2017 թվականին շարունակել է ընդլայնվել հայ-իրանական ակտիվ գործակցությունը քաղաքական էներգետիկայի, առեւտրատնտեսական, ֆինանսական, արդյունաբերության,գյուղատնտեսության, գիտակրթական, մշակութային, իրավապահ եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ: Տարին հագեցած էր բարձրաստիճան փոխայցելություններով, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կայացած մի շարք Խորհրդակցություններով:
Օգոստոսի 5-ից 6-ը Թեհրան է այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: Տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպումը։ Հոկտեմբերի 9-ից 10-ը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Թեհրան: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի եւ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Նոյեմբերի 28-ին Երեւան է այցելել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը, կայացել են երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները: Կայացել են տարբեր գերատեսչությունների ղեկավարների փոխայցլություններ։

Մոսկվան կոշտ է արձագանքել ՔՊ–ական մարզպետի սկանդալային հայտարարությանը I ԼՈՒՐԵՐ I 20:00

Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի շուտով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Եղվարդում հողին հանձնեցին ավտովթարից զոհված ամուսիններին ու նրանց 6–ամյա որդուն I ԼՈՒՐԵՐ I 16:30

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը

Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն. Պեսկով

ՔՊ-ն ստեփանավանցիներին մոլորեցրեց, որ հաջողի կառավարումը. Գոհար Մելոյան

Լիտվայի կառավարությունը դեմ է արտահայտվել ՊԱԿ-ի հետ համագործակցությունը չխոստովանած անձանց անունների հրապարակմանը

Եվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո

Այստեղ պիտի ասեի ծափ-ծափ-ծափ. Փաշինյանի արձագանքը` Գրիգորյանի հարցին

ԵՄ-ն գովել է Իսրայելին ընտրություններին բարձր մասնակցության համար և հայտնել՝ պատրաստ է բանակցելու նոր կառավարության հետ

















