Շվեդական ABBA լեգենդար խումբը կարող է միավորվել:
«Մենք կարող ենք մտածել միավորվելու մասին, թեկուզ բարեգործական ինչ-որ ակցիայով»,- հայտարարել է Ագնետա Ֆելտսկոգը, ով նախկինում խմբի միավորման հակառակորդն էր:
«Մենք համատեղ շրջագայություն չենք անի, բայց ես պատրաստ եմ պատկերացնել, որ ապագայում ինչ-որ բան կանենք հին կազմով»,- ասել է նա:
Նշենք, որ հենց Ֆելտսկոգը ու խմբի մեկ այլ անդամ Բյորն Ուլվեուսն են եղել խմբի պառակտման պատճառը: 2000թ. նրանք հրաժարվեցին մաիովրվել, թեեւ շրջագայությունների առաջարկը հասնում էր մինչեւ մեկ միլիարդ դոլարի:
ABBA քառյակը՝ Ագնետա Ֆելտսկոգ, Բյորն Ուլվեուս, Աննի-Ֆրիդ Լինգստադ եւ նրա նախկին ամուսին Բեննի Անդերսոն կազմով, ստեղծվել էր 1972թ. եւ գոյություն է ունեցել 10 տարի: Խմբի ձայնասկավառակները տարածվել են 375 միլիոն օրինակով:





























