Windows Insider-ի ավագ մենեջեր Բրենդոն Լեբլանը հայտարարել է, որ կորպորացիան չի ծրագրում Windows 10 Mobile-ի թեստային տարբերակներ թողարկել: Սա նշանակում է, որ օպերացիոն համակարգը կդադարի թարմացվել, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով SlashGear-ը:

Windows 10 Creators Update-ի թողարկումից հետո մշակողները հայտարարել են շուկայում փոքր չափաբաժնի եւ անկախ մշակողների կողմից թույլ աջակցության պատճառով Windows 10-ով նոր սարքերի թողարկման դադարեցման մասին:

Ընդ որում, համակարգի թեստային տարբերակները շարունակում էին թողարկվել. համակարգի 1709 տարբերակի վերջին տարբերակը թողարկվել է 2018 թվականի հունվարի 5-ին: Windows Mobile 10-ի վերջին տարբերակի թողարկումը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 10-ին: