Մոտ չորս միլիոն սմարթֆոն է վարակվել DressCode վնասակար հավելվածով, որը վարակված սարքը վերածում է բոթնեթի բաղադրիչի՝ ցանց, որը ցանցահենները կարողեն օգտագործել իրենց անազնիվ նպատակների համար։ Այս մասին գրում է  Ars Techica պարբերականը՝ վկայակոչելով ծրագրավորողների GitHub հայտնի կայքում հրապարակված հետազոտության արդյունքները։

DressCode տրոյական հավելվածի մասին հայտնի է դարձել 2016-ին։ Այն ժամանակ պարզվել էր, որ Google Play խանութում գտնվող մոտ 400 հավելված տարածում են այդվիրուսը։ Չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին (այդ թվում վնասակար հավելվածների կանոնավոր հեռացումը)՝  հայտնաբերվելուց 16 ամիս անց բոթնեթը շարունակում է  գործել, շեշտվում է հետազոտության մեջ, փոխանցում է RG-ն։

DressCode-վտանգավոր է նաեւ նրանով, որ վարակված սմարթֆոններն իրենց նպատակներին կարող են ծառայեցնել ոչ միայն բոթնեթ ստեղծողները, այլեւ կողմնակիցանցահենները։