Գերմանիայում Մակս Պլանկի անվան ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ամբողջովին ֆունկցիոնալ ռոբոտ  ստեղծել, որը կարող է տեղաշարժվել ինչպես կոշտ մակերեսների վար, այնպես էլ հեղուկի մեջ: Սարքի չափերը ապշեցնում են. քայլող ռոբոտի մարմնի երկարությունը գրեթե 1 միլիմետր է, փոխանցում է Life-ը:

Նման չափերի հնարավոր է եղել հասնել միայն «քնած» կոնստրուկցիայի շնորհիվ՝ ռոբոտի մարմինը պատրաստված է էլաստոմերային կաուչուկից, որը լցված է սպեցիֆիկ հատկություններով մագնիսե կտորներով: Հենց այս մասնիկները սկսում են «զգալ» մագնիսական գոտին, ռոբոտը փոխում է իր ձեւը եւ սկսում է շարժվել:

Տեխնոլոգիաների զարգացման արդեն այս փուլում նման սարքավորումները թույլ կտան ընդլայնել եւ բարելավել հիվանդանոցներում մատուցվող բժշկական ծառայությունները, քանի որ 1 միլիմետրանոց սարքերը կարող են արագացնել դեղերի մատակարարումը օրգանիզմի վնասված հատվածներին կամ օգնել ներքին օրգանների ախտորոշման հարցում: