2030 թվականին Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 5-րդ աշխատատեղը (21 տոկոս) ռոբոտ կզբաղեցնի, վկայում են Centre for Cities հետազոտական ինստիտուտի տվյալները: Այս փոփոխությունների պատճառով աշխատանքի շուկայում ամենաշատը կտուժեն Անգլիայի հյուսիսի բնակիչները, հայտնում է The Sun-ը:
Ավտոմատացումը ամենից շատ սպառնում է պատվիրատուների եւ հաճախորդների հետ աշխատողներին, խանութների եւ պահեստների աշխատակիցներին: Սակայն զեկույցում նշվում է որ ավտոմատացման եւ ռոբոտացման հետեւանքով նոր մանագիտություններ կհայտնվեն: Արդեն գոյություն ունեցող մասնագիտությունների 10 տոկոսն ավելի պահանջված կլինի:
Եթե Մեծ Բրիտանիայում 2030 թվականին ռոբոտացման հետեւանքով աշխատատեղերի կորուստը միջինը կկազմի 21 տոկոս, ապա Լոնդոնում այս ցուցանիշը 16 տոկոս է: Երկրում ամենաանվտանգ վայրերը Օքսֆորդն ու Քեմբրիջն են (13-ական տոկոս), այնուհետեւ՝ Ռեդինգը (15 տոկոս):
Ամենավատթար վիճակը կլինի Մանսֆիլդ, Սանդերլենդ եւ Ուեյքֆիլդ քաղաքներում
(29-ական տոկոս), Սթոքում (28 տոկոս) եւ Դոնքասթերում (27 տոկոս):



























