Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Google-ի՝ իր ռեսուրսներում RT-ի նյութերի նշման հետ կապված դիրքորոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք չէիք հավատում, որ Google-ը ԿՀՎ-ական է (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն, խմբ.), բայց պարզվեց, որ այդպես էլ կա», - ասել է նա հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ Սենատում «ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական միջամտության» վերաբերյալ լսումների ժամանակ ընկերությունը հայտարարել էր, որ աշխատում է «բարելավել թափանցիկությունը» որոնման արդյունքում լուրերի տրամադրման մասով: Այդ նպատակով Google-ը պետության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների նյութերը կնշի հատուկ պիտակներով: Ընկերությունում պատմել են, որ որոնողական համակարգում արդեն իսկ երեւում են պիտակները, որոնք «մատնանշում են RT-ի կապը Ռուսաստանի իշխանությունների հետ», նույնը տեղի կունենա նաեւ YouTube- ում:
Չնայած ընկերության ներկայացուցիչների հայտարարությանը` Google-ի ծառայություններում հեռուստաալիքի նյութերը որեւէ կերպ դեռ նշված չեն:
ԿՀՎ-ական Google. Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է RT-ի հետ կապված Google-ի դիրքորոշումը
Հասանելի է
русский



























