Նախատոնական առեւտուրը Հայաստանում միշտ աչքի է ընկել սպառողական պահանջարկով եւ գների աճով: Սակայն այս տարվա գնաճը գերազանցեց բոլոր նախադեպերը:
Հանելուկային երեւույթներ են տեղի ունենում հավի ձվի վաճառքի հետ: Պաշտոնական վիճակագրությամբ, նոյեմբերին մայրաքաղաքում տասը ձուն արժեր 560,5 դրամ: Այժմ այն տատանվում է 650-1000 դրամի սահմաններում: Հայաստանում ձվի ապրանքային ռեսուրսները մեծամասամբ ձեւավորվում են տեղական արտադրողի հաշվին: Այնպես որ արտաքին գործոնների ազդեցություն գրեթե չկա:
Տավարի մսի գինը նոյեմբերին կազմում էր 1 կգ-ն 2205 դրամ: Դեկտեմբերի 28-ին «Երեւան Սիթի» ցանցում մեկ կգ տավարի միսը 2700 դրամ էր:
Զարմանալի է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հնագստությունը: Այդ մարմինը պետք է կարագավորեր այս հարցերը: Ամենայն հավանականությամբ, տոներից հետո մի քանի ընկերություններ կտուգանվեն եւ հարցը դրանով կփակվի: Իսկ չնչին տուգանքները խելահեղ եկամուտներից ավելին հաստատ չեն լինի:



























